top of page

Այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի սիրո շրջանակներում են․ Աբրահամյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը։


Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա սահմանագծի այդ հատվածում ծառայություն իրականացնող ուժերը պետք է կանխեին նրա մուտքը վտանգավոր հատված։


Եթե նույնիսկ չի կանխվել մեր հայրենակցի մուտքը վտանգավոր գոտի, ապա պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված, մեր հովիվի հետ քաշքշուկն ու առևանգումը։


Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ առավել ևս՝ կանխվեր։


Չգիտեմ, թե քանի անգամ պետք է խոսել խնդիրների ու դրանց լուծումների մասին, երբ այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի ու Ադրբեջանի հետ անպատասխան սիրո շրջանակներում են»։



 
 
1/2549
bottom of page