top of page

«Փաշինյանը պարտադիր պետք է մասնակցի Պուտինի երդմանը»․ Է․ Մարուքյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 12, 2024
  • 1 min read
ree

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով Փաշինյանի խոսքին, թե դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշում չկա, ասել է․ «Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարը պարտադիր կերպով պետք է մասնակցի երդմնակալության արարողությանը։ Վստահ եմ, որ պրոտոկոլը մեր պետության ղեկավարին ավելի լավ տեղ կնստեցնի, քան Թուրքիայի պրոտակոլն էր նստեցրել։ Էն երկիրը, որի հետ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունենք, պետք է չգնա՞նք, իսկ էն երկիրը, որը սահմանը փակել է, ստանձնած ոչ մի պարտավորություն չի կատարում, Ադրբեջանի թիկունքին կանգնած է, էդ երկրի ղեկավարի ինագուրացիային գնալը նորմալա՞»,-ասել է Էդմոն Մարուքյանը։

1/2545
bottom of page