top of page

ՈւԵՖԱ-ն Ալբանիայի հավաքականի խաղացող Միրլինդ Դակուին որակազրկել է Եվրոպայի առաջնության երկու խաղով

ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Ռուբինի» և Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միրլինդ Դակուին՝ մակեդոնացիների  հասցեին վիրավորական վանկարկումների համար։

Հիշեցնենք, որ  Ալբանիայի և Խորվաթիայի հավաքականների միջեւ Եվրո-2024-ի խաղից հետո Կազանի «Ռուբինի» եւ Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միրլինդ Դակուն երկրպագուների տրիբունայի առջեւ անպարկեշտ արտահայտություններ է արել մակեդոնացիների մասին։

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան Դակուից հրապարակային ներողություն է պահանջել, ինչպես նաև եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) պահանջել էր միջադեպի պաշտոնական հետաքննություն անցկացնել:

1/1871
bottom of page