top of page

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրո-2024-ը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 14, 2024
  • 1 min read
ree

Հունիսի 14-ին մեկնարկում է ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը։

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։

Ստորև՝ մասնակիցներն ըստ խմբերի․

 A խումբ

Գերմանիա — ԵԱ եռակի չեմպիոն (երկու անգամ՝ ԳՖՀ)ՇոտլանդիաՀունգարիաՇվեյցարիա

B խումբ

Իսպանիա — ԵԱ եռակի չեմպիոնԻտալիա — ԵԱ կրկնակի չեմպիոնԽորվաթիաԱլբանիա

C խումբ

Դանիա — ԵԱ չեմպիոն (1992)ՍլովենիաՍերբիաԱնգլիա

D խումբ

ԼեհաստանՆիդերլանդներ — ԵԱ չեմպիոն (1988)ԱվստրիաՖրանսիա — ԵԱ կրկնակի չեմպիոն

E խումբ

ԲելգիաՍլովակիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոնՌումինիաՈւկրաինա

F խումբ

ԹուրքիաՎրաստանՊորտուգալիա — ԵԱ չեմպիոն (2016)Չեխիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոն

Եվրոպայի չեմպիոն երբևէ դարձած հավաքականներից առաջիկա Եվրո-ն բաց կթողնի Հունաստանը, իսկ ԽՍՀՄ-ն և Չեխոսլովակիան 1990-ականների սկզբին կազմալուծվել են։

Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը վերջին մրցաշարի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։ Ամենատիտղոսակիր թիմերը Գերմանիան և Իսպանիան են՝ երեքական տիտղոս։

Իսպանիայի հավաքականը դեռևս միակն է, որը կարողացել է պաշտպանել տիտղոսը՝ երկու անգամ անընդմեջ դառնալով չեմպիոն։ Ամենից հաճախ մրցաշարին մասնակցել է Գերմանիան՝ 13 անգամ, որին հաջորդում է Իսպանիան (11)։ Գերմանիան ամենահաճախն է նաև մասնակցել եզրափակիչներին՝ 6 անգամ։

ԱղբյուրArmSport.am

1/2453
bottom of page