«Հրավիրելու եմ բոլոր նրանց, ովքեր համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է». կիրանցի Գոհար Վարդանյան
- Elen Hovsepyan

- Jun 18, 2024
- 1 min read

«Կիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր»,- գրել է կիրանցի Գոհար Վարդանյանը։
«Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ որ բան կառուցել, և առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց (իրենց երեխաների հետ), ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»,- շարունակել է նա։




















