top of page

Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում

Ռուսական կողմը սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սպասում ենք»,- Օվերչուկը պատասխանել է հարցին, թե Փաշինյանը մասնակցելո՞ւ է գագաթնաժողովին։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ՌԴ նախագահի երդմնակալության արարողության օրն է, իսկ մայիսի 8-ին՝ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Կմեկնի՞ ՌԴ ՀՀ վարչապետը, թե՞ ոչ՝ կառավարությունից Aysor.am-ին ասել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։

Օրեր առաջ Aysor.am-ի թղթակիցն Ազգային ժողովում նաև վարչապետից էր հետաքրքրվել՝ մասնակցելո՞ւ է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանն ու մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկում են ԵԱՏՄ նիստին մասնակցությունը, իսկ ՌԴ նախագահի երդմնակալության վերաբերյալ հարցն անպատասխան էր թողել։

bottom of page