top of page

Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 17, 2024
  • 1 min read

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված), այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»,- Facebook-ում գրել է Մելիքյանը։

bottom of page