«Նիկոլ Փաշինյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ». լրագրողը՝ Մնացական Մնացականյանին
- Elen Hovsepyan

- Aug 13
- 1 min read

Վարչապետին ուղեկցող ավտոմեքենայի հարվածից մահացած հղի կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը, այսօրվա դատական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: «Ապացուցված է, որ վարորդը գերազանցել է սահմանված արագությունը: Միջոցեր չի ձեռնարկել վթարը կանխելու համար: Ինքը մեղավոր է ու ոչ միայն ինքը: Իմ դատապաշտպանի օգնությամբ նաև շարասյան ղեկավարների նկատմամբ ենք բողոք ներկայացրել»,- ասել է նա: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, արձագանքել է. «Մենք իրավական պետության մեջ ենք չէ՞ ապրում, թող իրավական պետությունն էլ որոշում կայացնի»: Նշել է, որ վարչապետը ներողություն է խնդրել իրենից, ցավակցել:




















