top of page

Արթիկի քաղաքապետի որդին «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 29
  • 1 min read
ree

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արթուր Ոսկանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Վարորդը Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի որդին է։

 
 
1/2481
bottom of page