top of page

«Ինչո՞ւ մինչև 2020-ի սեպտեմբերը չգնացինք զիջումների»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 23
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ իր ուղերձում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը ՀՀ Կառավարությունը և ինքը չգնացին զիջումների․ «Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծություծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։ Այսօր ուզում եմ պատասխանել նաև մի հարցի, որը թերևս ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։


Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։


Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական և հետաքրքիր գործընկեր»,- գրել է նա։

 
 
1/2545
bottom of page