top of page

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 28, 2024
  • 1 min read

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը, hայտնում է qahana.am-ը:



351 թվականին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի և փրկության առիթ:



Այսօր էլ մենք Տիրոջ Խաչի խորհրդով փնտրում ենք աստվածային կենարար ներկայությունը: Թեև մենք ավելի հաճախ Աստծուն հիշում ենք փորձության ու նեղության պահերին, այնուամենայնիվ Տիրոջ Խաչի խորհուրդը դրանով չի փոխվում, այն շարունակում է իր լույսով մխիթարել ու զորացնել մեզ, առաջնորդել դեպի Գողգոթա, դեպի փրկություն:Այսօր Տերն Իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատում է եկեղեցին և մեր հոգիների դատարկությունը լցնում աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ:

bottom of page