top of page

Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am

«Հայբուսակ» համալսարանի արտասահմանցի ուսանողները (մեծ մասամբ՝ հնդիկ, կան նաև ուսանողներ Իրանից և Իրաքից) դժգոհում են, որ համալսարանը իրենց չի թողնում մասնակցել ավարտական քննություններին։

Հնդիկ ուսանողները նշում են՝ համալսարանը ավարտական քննությունից առաջ որոշել է նախաթեստ (pretest) անցկացնել։ Քննությունից հետո պարզվել է, որ նախաթեստը ձախողած ուսանողները չեն կարողանա մասնակցել ավարտական քննություններին։

Ուսանողները դժգոհում են՝ ասելով, որ ոչ մի համալսարանում նման բան չկա, և նախաթեստ պետք է հանձնեն միայն արտասահմանցի ուսանողները։ Իսկ իրենց չեն զգուշացրել քննության կարևորության մասին, այլ ասել են՝ մի մտահոգվեք, սա սովորական քննություն է։

Ըստ մի շարք ուսանողների՝ իրենցից պարզապես գումար են ուզում ստանալ։

360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

bottom of page