top of page

«Փաշինյանն Արևմուտք չի հասնելու, Պուտինի գրկից հայտնվելու է Ալիևի գրկում»․ Սուրենյանց

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ընթանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած հանրահավաքը։ Քիչ առաջ ելույթ ունեցավ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նա Նիկոլ Փաշինյանին անվանեց «պատերազմի խորհրդանիշ»․ «2021-ին նա հայ ժողովրդին խաբել է, ներկայացել է որպես խաղաղության դարաշրջանի մունետիկ՝ քողարկելով մի պարզ իրականություն։ Պատերազմի ու մահվան այս խորհրդանիշը վերարտադրվել է՝ խաղաղություն բառը շահագործելով։ Պուտինի նկարի առաջ քծնելով՝ 2021-ին վերարտադրվեց վարչապետի պաշտոնում։ Այն պահին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, իրեն բնորոշ շուստրիությամբ հաշվարկեց, թե իբր ՌԴ-ն պարտություն է կրելու, ու որոշեց փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Ոչ թե Արցախի ղեկավարությունը կամ օտար որևէ երկիր է մեղավոր Արցախի կործանման համար, Արցախը կործանել է հե՛նց Փաշինյանը․ նա որոշեց ՌԴ-ի գրկից թռնել Արևմուտքի գիրկը՝ այդ ճանապարհին գիտակցաբար կործանելով Արցախը։ Բայց Փաշինյանը Արևմուտք չի հասնելու, Պուտինի գրկից հայտնվելու է Ալիևի գրկում ու երկիրը վերածելու է ադրբեջանական ենթապետության»,- հայտարարեց Սուրենյանցը։

Comments


1/1765
bottom of page