top of page

Պետք էր արագ որոշում կայացնել, քանի որ հետաքրքրություն կար այլ թիմերի կողմից․ Սևիկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 12, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը СЭ-ին տված հարցազրույցում պատմել է հունգարական թիմ տեղափոխվելու մանրամասները։

«Ֆերենցվարոշի» հետ առաջին շփումները կայացել են մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո, սակայն կոնկրետություն չկար։ Արդեն ավելի մոտ հավաքին, մանրամասներ ի հայտ եկան, պետք էր արագ որոշում կայացնել, քանի որ հետաքրքրություն կար այլ թիմերի կողմից։ Ֆրանսիայից տարբերակ կար, բայց կոնկրետ առաջարկ չեկավ»,- СЭ-ին ասել է Սևիկյանը։

«Զանգեր, հարցեր եղան, Ռուսաստանից որոշ ակումբներ հետաքրքրվեցին: Բացի այդ, մենք խոսեցինք Եվրոպայի որոշ թիմերի հետ, բայց դժվար էր տեղափոխություն կատարելը. մենք պետք է սպասեինք մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, և դա փաստ չէ, որ ինչ-որ բան կստացվեր: Որոշեցինք տեղափոխվել «Ֆերենցվարոշ»՝ լավ մակարդակի ակումբ»,- հավելել է Սևիկյանը:

Հունգարական ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

1/2453
bottom of page