Կարո՞ղ է Հայաստանը հույսը դնել Ադրբեջանի վրա վառելիքի ներմուծման հարցում
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

Կարո՞ղ է Հայաստանը հույսը դնել Ադրբեջանի վրա վառելիքի ներմուծման հարցում
Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Ադրբեջանից Հայաստան դեկտեմբերին բերված 1200 տոննա բենզինի արժեքը կազմել է 788,800 դոլար։
Արդյո՞ք Հայաստանը կարող է հույսը դնել Ադրբեջանի վրա, արդյո՞ք ռիսկային չէ․ MediaHub-ը զրուցեց Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի հետ։
«Հայաստանը տասնամյակների ընթացքում առաջին անգամ սկսեց բենզին ներմուծել Ադրբեջանից, բայց որքանո՞վ կարող է Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում հույսը դնել Ալիևի կառավարության վրա այս հարցում։ Այս քայլը կարող է լինել երկու երկրների թշնամանքի ուղուց աստիճանաբար տնտեսական համագործակցության անցնելու առաջին շոշափելի նշանը, եթե այն շարունակվի իրականացվել։ Հունվարին Ադրբեջանից Հայաստան է առաքվել մոտ 1200 տոննա բենզին։ Քաղաքագետների մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այս տնտեսական համագործակցությունը չի դառնա անվտանգության սպառնալիք»,- ասաց Մովահեդիանին։




















