top of page

Վեյփ ու ծխախոտ, թոքերի քաղցկեղի վտանգը մի քանի անգամ ավելանում է․ մանրամասներ մասնագետից

Վեյփերն այժմ ակտիվորեն գովազդվում է որպես սովորական ծխախոտի ավելի անվտանգ այլընտրանք: Շատ մարդիկ օգտագործում են էլեկտրոնային ծխախոտներ՝ աստիճանաբար ծխելը թողնելու համար: Հաշվի չի առնվում, որ ծխախոտից բացի դրանք պարունակում են նաև բազմաթիվ քաղցկեղածին ու թունավոր միացություններ, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռ լավ ուսումնասիրված չէ; Իր տելեգրամյան ալիքում գրել է բժիշկ, էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։

Ըստ նրա՝ գիտնականները գտել են առաջին ապացույցն այն մասին, որ վեյփն ու սովորական ծխախոտը համատեղելը վատ գաղափար է։ Այս համադրությունը միայն մեծացնում է թոքերի վրա կործանարար ազդեցությունը։

Պավլովան խոսել է հետազոտության մասին, որին մասնակցել են 4975 հիվանդ՝ թոքերի քաղցկեղով, վերահսկիչ խումբ՝ 27294 հիվանդ առանց քաղցկեղի:

Թոքերի քաղցկեղով հիվանդների շրջանում ութ անգամ ավելի շատ են եղել նրանք, ովքեր համատեղել են վեյփն ու կանոնավոր ծխախոտը։

Թոքերի քաղցկեղով հիվանդների միայն 10,7%-ը երբեք չի ծխել։ Վերահսկիչ խմբում գրեթե երկու երրորդն են եղել:

Թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը մոտավորապես 4 անգամ ավելի բարձր է եղել նրանց մոտ, ովքեր սիրում էին համատեղել վեյփն ու ծխախոտը, քան միայն ավանդական ծխախոտ օգտագործողների մոտ։

«Ծխելը, ամեն դեպքում, դանդաղ մահ է անկախ ամեն ինչից: Հետևաբար, հավաքեք ձեր կամքն ու հրաժարվեք, եթե դեռ չեք արել: Դուք կարող եք ամեն ինչ անել»,- եզրափակել է էնդոկրինոլոգը։

Comments


1/1765
bottom of page