top of page

Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի և զրուցել սահմանապահների հետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 25, 2024
  • 1 min read
ree

Տավուշի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի իր այցից: Տեսանյութում վարչապետն այցելում է եկեղեցի, մոմ վառում, ապա զրուցում տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող ԱԱԾ սահմանապահների հետ։

Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել իրականացվող աշխատանքներն ու սահմանային նիշերի տեղակայման հատվածները։

Հարցին՝ արդյոք ամեն ինչ կարգին է և ընթանում է պայմանավորվածությունների համաձայն, ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետը նշեց, որ խախտումներ չեն արձանագրվել։

«Վեց դիտակետ մենք ենք կառուցել, Ադրբեջանական կողմը դեռ ինժեներական աշխատանքներ չի անում, ճանապարհներ է կառուցում։ Բաց կանգնած են, սահմանապահ ծառայություն են իրականացնում երեք տեղով այս հատվածում», - զեկուցեց նա։

1/2468
bottom of page