Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք պատրաստ ենք միջուկային պատերազմի. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, թե իր երկիրը ռազմատեխնիկական տեսանկյունից պատրաստ է միջուկային պատերազմի։
«Մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք անընդհատ մեզ հետ են, անընդհատ մարտական պատրաստության վիճակում»,-ասել է ՌԴ նախագահը։
Դիտարկմանը, թե, գուցե, ավելի համոզիչ դառնալու համար ինչ-որ պահի միջուկային փորձարկումներ կանե՞ք՝ Պուտինն արձագանքել է.
«Կա պայմանագիր, որն արգելում է նման փորձարկումները: Բայց, ցավոք, ԱՄՆ-ն չվավերացրեց այս պայմանագիրը։ Եվ, հետևաբար, այստեղ պարիտետը պահպանելու համար մենք հետ կանչեցինք այս վավերացումը»։
Comments