Հենց զանգ եղավ, լցվեք կողքս, ելեք պաշտպանելու ձեր ձայնը, իմ վրա մի թողեք. Վարդան Ղուկասյանն՝ իր աջակիցներին
- Elen Hovsepyan

- Oct 7
- 2 min read

Ոստիկանությունը հայտարարություն է տարածում, թե կանոնները խախտել են, դրա համար կանգնեցրել են, բացարձակ սուտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին։
«Ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա էր կանգնած, ես որ առաջին մեքենան տեսա, ասացի՝ տղեք սրանք եկել են մեր հետևից, պատրաստվեք։ Ուրեմն, չորս մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են՝ պատահականություն է։ Միանշանակ պատահականություն, չէ, կարգադրություն է։ Ամենազավեշտը նա է, որ ասում են՝ զրահապատ մեքենան պետք է տանենք «Գաի», ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից։ Եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնել, դա նշանակում է, որ պատրաստվում են երկրորդ անգամ կրակելո՞ւ։
2007 թվականին արեցիք, այդքան մարդիկ մահացան, ձեները դուրս չի գալիս, սուտ գցեցիք հանցագործ աշխարհի վրա։ Լավ էլ ստացվում է ձեր սցենարը։
Հիմա ես կոնկրետ հայտարարություն եմ տարածում, այսօր ես ընդդիմադիր քաղաքապետերից առաջիններից մեկն եմ, որ այսպես ձեր դեմը պայքարում եմ։ Ինձ վրա փակել եք, տղայիս վրա փակել եք, եղբորս վրա փակել եք, կնոջս վրա գործ եք հարուցել, աղջիկներիս վրա գործ եք հարուցել։ Դե լավ, այսքան ստոր կարելի՞ է լինել։ Վերջը ի՞նչ պիտի լինի, այսինքն դուք ուզում եք, որ մենք քաղաքական ապաստան խնդրենք, խայտառակ լինե՞նք։
Կոնկրետ ասեք, կամ դուք գնում եք Սահմանադրությամբ ամրագրված մարդու ազատությունը, խոսքի ազատությունը հարգելու հետևից, կամ ասեք՝ մենք Պինոչետն ենք, մենք ոչ մեկի պետական կառույցներ չենք տալիս, մենք պիտի լինենք, մեր եզը պիտի լինի քաղաքապետ, մեր ոչխարը պիտի լինի մինիստր, և այսպես շարունակ։ Ասեք հասկանանք, արա, մենք էլ գիտենանք, թե մենք որ երկրում ենք ապրում։ Նախկինների ժամանակ, երկուսի ժամանակ էլ եղել եմ քաղաքապետ, բայց այսպիսի բան չեմ տեսել»,–ասաց Գյումրիի քաղաքապետը։
նա պատմեց, որ երեկ գիշերը ժամը 4-ին ոստիկանները եկել են որդու տուն, ասում են՝ եկել ենք տեսնենք, տանն ես, թե չէ. «Ոտքին սարքը գցած է (նա տնային կալանքի տակէ –խմբ), երևում է, որ տանն է։ Ասացի՝ հանկարծ դուռը չբացեք, կարող է տակից կրակեն, ամեն ինչ հավատալի է հիմա սրանցից»։
Ես կոչ եմ անում իմ ընտրողներին, ընդդիմադիր ոլորտի բոլոր կառույցներին ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ։ Դուք գիտեք իմ բնավորությունը, ինձ ճանաչում եք փոքրուց, ինչքան այսպիսի բաներ անեն, մենք ավելի համարձակ ու «նաստիռնի» կդառնամ։
Ձեր ձայնը ելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա։ Այսինքն ի՞նչ է պետք անել, պետք է անպայման ինձ հետ կապի մեջ լինել, հանկարծ որևիցե մի ոտնձգություն, մենք տեղյակ կպահենք, վայրկյանական լցվում եք իմ կողքը՝ ձեր ձայնը պաշտպանելու։
Ես ելել եմ ձեզ համար, ասում եմ 65 տարեկան եմ, ինձ քաղաքական ոչ մի բան պետք չէր, բայց հիմա ժամ-ժամ ինձ ստիպում են, որ ես անպայման պետք է սրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ,–ասաց Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է լինելու։
Նա հայտարարեց, որ երկրում օրենքը չի գերակայում. «Եպիսկոպոսներին բանտարկում եք, քաղաքապետերը մահանում են, ինձ պես մարդիկ բանտարկվում են, և ամբողջ առողջ ուժը երկրի դատվում է։ Դուք պատկերացրեք, ամեն տարի 7-10 հազար մարդու ուղարկում են բանտ։
Անարդարություններին խոնարհվող ուժը, բոլորը դատվում են, մահանում են, բանտարկվում են, կամ երկրից արտաքսվում են, կամ ունեզրկվում են։ Ժողովուրդ, ու՞մ եք սպասում։ Ինչքան կարելի է ասել, որ սրանք իրոք ղեկավարվում են անգլո-թուրքական ուժերի կողմից։ Այո, դատարկում են Հայաստանը»,– հայտարարեց նա։




















