Շտապօգնության 2-րդ խումբը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե
- Elen Hovsepyan
- 1 hour ago
- 1 min read

Արդեն երկրորդ շտապօգնության խումբն է ժամանում Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այժմ գտնվում է այսօր ձերբակալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հարցին, թե ո՞վ է վատացել, ո՞ւմ համար են շտապօգնություն կանչել, աշխատակիցները պատասխանեցին, որ կանչի ժամանակ անուն չեն նշել, միայն հասցե են նշել:
Ավելի վաղ կանչով Հակակոռուպցիոն կոմիտե էր եկել մեկ այլ շտապօգնության խումբ: