top of page

ՖԻՖԱ-ն կդիմի կտրուկ քայլերի` ներքին առաջնությունների խաղերը դրսում անցկացնելու հետ կապված

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 12
  • 1 min read
ree

ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ազգային առաջնությունների հանդիպումներն անցկացնել արտերկրում, գրում է ArmSport.am-ը՝ հղում անելով The Guardian-ին։

​Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն թույլատրել է Լա Լիգայի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում (ԱՄՆ), իսկ Սերիա Ա-ի «Կոմոյի» և «Միլանի» միջև խաղը՝ Պերթում (Ավստրալիա)։

Ինչպես նշվում էր ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ, կազմակերպությունը «դժկամությամբ է որոշում կայացրել՝ որպես բացառություն հաստատելու այս երկու խաղերն այլ երկրներում անցկացնելու խնդրանքները»:

​Ըստ աղբյուրի տեղեկությունների, այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ՖԻՖԱ-ի ղեկավարության շրջանում։

Կազմակերպությունը սկսել է վերանայել ազգային առաջնությունների հանդիպումներն արտերկրում անցկացնելու կանոնները և իրավաբանական խորհրդատվություն է խնդրել դրանք արգելելու հնարավորության վերաբերյալ։ Նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի սկզբին։

 
 
bottom of page