«Ամեն ջանք գործադրվում է՝ քողարկելու պատերազմից առաջ և հետո տեղի ունեցածը»․ Տիգրան Աբրահամյան
- Elen Hovsepyan

- Sep 27
- 1 min read

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ցայսօր իշխանությունը համարձակություն չունի հրապարակելու զոհերի ամբողջական ցուցակը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասել է․ «Առհասարակ կարծում եմ, որ ամեն ջանք գործադրվում է քողարկելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել պատերազմից առաջ, այդ օրերին և հետո, երկրորդը՝ պետության վերաբերմունքը, որն արտահայտված է երկրի առաջին դեմքերի միջոցով, ցույց է տալիս նաև անարգանք նրանց նկատմամբ, ովքեր նվիրյալներ են ու իրենց կյանքը զոհաբերել են հանուն ՀՀ-ի։ Այն իշխանությունը, որը չի գիտակցում մարդկային սխրանքները, նրանից որևէ ակնկալիք չենք էլ կարող ունենալ»։




















