top of page

Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը․ «Hraparak»

Nov 20, 2022
1 min read

Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է, չնայած նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն ասել էր, որ նման տեղեկություն չունի։ Այդ մասին գրել է Hraparak.am-ը։


Կայքին հասած տեղեկություններով, Սիրադեղյանի մարմինն արդեն բերել են եւ նրա հուղարկավորության կառավարական հանձնաժողովն արդեն նիստ է արել եւ որոշել արարողակարգը։


Hraparak-ը կապ է հաստատել կառավարական հանձնաժողովի անդամ, Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի «Թաղման բյուրոյի» տնօրեն Վահե Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որտեղ է գրողի աճյունը, ինչ է որոշել հանձնաժողովը։


Նա ասել է, որ Սիրադեղյանի մարմինը տեղափոխելու հետ կապված` տեղեկություն չունի, բայց կարող է ասել, թե երբ է տեղի ունենալու նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:


«Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը»,-ասել է նա:


Խաչատրյանը նաև նշել է, որ Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայում:

1/3084
bottom of page