top of page

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է

  • Sep 15, 2025
  • 1 min read

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է, գրում է «Փաստինֆոն»։

Հրաչյա Մուշեղյանը ՀՔԾ նախկին քննիչ էր, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում։

Հիշեցնենք, որ հենց Հրաչյա Մուշեղյանն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներին մեղադրանք ներկայացնող քննիչը, ինչից անմիջապես հետո նշանակվել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից տեղափոխվեց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա՝ վերադարձել՝ նշանակվելով  Հակակոռուպցիոն կոմիտեի  կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո  փաստաբանական գործունեություն է իրականացնում։ Նշենք, որ Մուշեղյանը եղել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։

Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ դատարանում է, վերաբերում է վթարի։

 
 
1/2720
bottom of page