top of page

Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում երթևեկությունը փոփոխության կենթարկվի

Nov 20, 2022
1 min read


Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում 2021 թ. դեկտեմբերի 11-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցից («Երևան Սիթի» սուպերմարկետի կողմից) ձախ շրջադարձով դեպի Պարույր Սևակի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտուց կկազմակերպվի Տ2 տիպի լուսացույցի միջոցով:


Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկում Ռուբինյանց փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:

 
 
1/3084
bottom of page