top of page

«Լրանում է Արցախի ռազմաքաղաքական գործիչների գերեվարման 2-րդ տարին». Կարեն Վրթանեսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 29
  • 1 min read
ree

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին լրանում է Արցախի ռազմաքաղաքական գործիչների գերեվարման 2-րդ տարին։


▪ Բակո Սահակյան


▪ Արկադի Ղուկասյան


▪ Լևոն Մնացականյան


▪ Դավիթ Մանուկյան


▪ Դավիթ Իշխանյան


▪ Դավիթ Բաբայան


▪ Ռուբեն Վարդանյան


▪ Արայիկ Հարությունյան


Հիշեցնեմ, որ գերեվարելուց հետո ժողովրդի մեջ այն թեզն էին տարածում, թե. «Մինչև հունվարի 1-ը կպահեն, հետո կթողնեն», «Սաղ սարքած ա, սաղ պայմանավորված ա» և այլն, և այլն։


Հիշեցնեմ նաև, որ Հայաստանի, այսպես կոչված, «իշխանությունները» ոչ միայն թշնամու երախում հայտնված այս հայերին վերադարձնելու ուղղությամբ որևէ բան չեն անում, այլև ահավոր նեղվում են, երբ ինչ-որ այլ մարդիկ այս հարցը բարձրացնում են միջազգային հարթակներում։


Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլ&Co դուքյանն ըստ էության խամաճիկային օկուպացիոն ռեժիմ է, որի նպատակը Հայաստանում առժամանակ թուրք-ադրբեջանական շահերի առաջխաղացումն է։


Նիկոլի իշխանության հենասյուներից մեկն էլ, մեծ հաշվով, հայերիս պատերազմով սպառնալն ու շանտաժ անելն է։ Ալիևը սպառնում է, Նիկոլն էլ այդ վախը վերավաճառում է մեր վրա՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որպեսզի Ադրբեջանից պաշտպանվելը գնալով ավելի ու ավելի անհնարին դառնա։


#օկուպացիա հեշթեգը զուտ գրական հնարք չէ, այլ փաստի արձանագրում»:

 
 
1/2458
bottom of page