top of page

Հայտնաբերվել է որպես անհետ կորած տղամարդու դին

Oct 2, 2025
1 min read

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ամյա տղամարդու դին


Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա դին:


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։

 
 
1/3084
bottom of page