Ոսկեպարում այսօր հավաք է նախատեսված
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտնում է․ «Հավաքվում ենք Ոսկեպարի գյուղամեջում՝ ասելու՝ տեր ենք մեր հայրենիքին ու պետությանըՀրավիրում ենք բոլորիդ ապրիլի 13-ին, ժամը 14։00-ին Ոսկեպարի գյուղամեջ՝ հանդիպելու և մեր հայրենիքին ու պետությանը տեր լինելու հանձնառությունը հայտնելու։
Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։
ՈՍԿԵՊԱՐԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է»։