top of page

Մերիլին Մոնրոյի Pucci զգեստն աճուրդում վաճառվել է ռեկորդային 325,000 դոլարով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 4, 2024
  • 1 min read
ree

Հոլիվուդյան աստղ Մերիլին Մոնրոյի Pucci վարդագույն զգեստը Լոս Անջելեսում Julien's Auctions աճուրդի տան ICONS. Playboy, Hugh Hefner և Marilyn Monroe միջոցառմանը վաճառվել է ռեկորդային 325,000 դոլարով, գրում է Daily Mail-ը:



«Մետաքսե երկարաթև զգեստը համաշխարհային ռեկորդ է սահմանել` որպես աճուրդում վաճառված Pucci-ի ամենաթանկ զգեստ», - ասվում է Julien's-ի հաղորդագրության մեջ:



Աճուրդում, որի ընդհանուր եկամուտը կազմել է 4 միլիոն դոլար, վաճառվել են մի շարք այլ իրեր, որոնք ժամանակին պատկանել են Մոնրոյին և Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆներին:

1/2452
bottom of page