«Այս անբարոյականները մեր ծնողներից երկուսին տանում են Աջափնյակի դատարան». զոհվածի հայր
Oct 6, 2025
1 min read

Զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը` Բագրատ Ուզունյանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են գնալ Աջափնյակի դատարան: «Այս անբարոյականները մեր ծնողներից երկուսին` Արսենին ու Աբիջյանին տարել են, հիմա տեղափոխում են այնտեղ: Պատճառն այն է, որ մի քանի օր առաջ ՊՆ-ի դիմաց ակցիա կազմակերպեցինք անհետ կորածների ճակատագրի պարզաբանման պահանջով, դրանից հետո անհիմն մեղադրանքով տարան»,- ասաց նա:




















