Միջանցքի թեման վերջնականապես թաղված է. վերջ կեղծիքին, կեցցե´ խաղաղությունը. Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել
- Elen Hovsepyan

- Sep 6
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության կողմից դեռևս շահարկվող, այսպես ասած միջանցքի ու զիջումների թեմային:
«Ես իմացա, որ ընդդիմության որոշ շրջանակներ դեռ կենդանության նշաններ են ցույց տալիս և հերթական ստերն են տարածում՝ իբր ՀՀ-ն միջանցք է տալիս, որ պայմանագիրը ինչ-որ հավելվածներ ունի զիջումների:
Հիշեք կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու 5 սկզբունքի հիման վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն: Սրանցով, այսպես կոչված միջանցքի թեման վերջնականապես թաղված է, գոյություն չունի պարզապես նման թեմա:
Ընդդիմությունն ուզում է, որ Հայաստանը մնա շրջափակված և ուզում է գաղափարապես շրջափակված պահի հայ ժողովրդին և ՀՀ բնակչությանը:
Խաղաղությունն առավել քան իրական է»,- ասել է Կոնջորյանը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի օդանավը 2025 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշեր վերադարձել Հայաստան:
«Խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, պատերազմի շահառուն՝ հայաստանյան ընդդիմությունը և որոշ արտաքին շրջանակներ»,- ասել է նա:




















