top of page

Ես այս գործը հաղթել եմ, եթե հարցվածների 95%-ը Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում․ Փաստաբան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 3, 2024
  • 1 min read

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  հարցման արդյունքներին, ըստ որոնց, հարցվածների 95 տոկոսն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանն արձագանքեց, որ դա իր հաղթանակն է համարում։

«Ես այս գործը հաղթել եմ։ Իրականում Արմենը կալանքի տակ է, բայց սա քաղաքական գործ է, այստեղ չկա իրավաբանություն, որը մենք շատ արագ ապացուցեցինք»,-ասաց, նաև նշեց, որ նման գործերը հանգուցալուծվում են քաղաքական որոշմամբ, իսկ թե ինչպիսին կլինի՝ ժամանակը ցույց կտա։

Աթանեսյանը նշեց, որ դատավարությունից ակնկալիքներ չունեն, քանի որ որոշումները կայացվում են այլ տեղում։

bottom of page