top of page

«Եթե ժամանակին այդ ճանապարհը բացեինք, այսօր Ղարաբաղն իր տեղում կլիներ»․ Սամվել Բաբայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 16
  • 1 min read
ree

«Ժամանակին բանակցեինք, այդ ճանապարհը բացեինք, կառուցեինք, այսօր Ղարաբաղն իր տեղում կլիներ»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ «Որ պիտի բացվեն ճանապարհները, կառուցվեն նորերը, ես դրա մասին ասել եմ 5 տարի անընդմեջ, և նույն Փաշինյանն ասել է, որ մենք Մեղրիով տրանսպորտային ճանապարհ չենք տալու, լինելու է միայն երկաթուղի։ Ես էլ, եթե մոռացել եք, կարող եմ հիշեցնել, ասել եմ, որ դուք չեք որոշելու, ձեր ականջներից քաշ տալով տանելու եք, էդ ճանապարհը բացելու եք։ Ժամանակին բանակցեինք, այդ ճանապարհը բացեինք, կառուցեինք, այսօր Ղարաբաղն իր տեղում կլիներ, դուք չհամաձայնեցիք դրան, ասացիք՝ ոչ, մենք ճանապարհ չենք տալու, չի լինելու այդ ճանապարհը: Պարզվեց, որ ճանապարհը կա»,- ասել է Սամվել Բաբայանը։

 
 
1/2544
bottom of page