top of page

Քննիչը մի շարք մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած հանցագործության մասին

Sep 24, 2025
1 min read

Քննիչ Արտակ Հովհաննիսյանը Հանրային հեռուստատեսությանը մի շարք մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած հանցագործության մասին:

«Հանցագործության վայրում հայտնաբերվել է տասնութ պարկուճ։ Հանցագործության վայրի զննությամբ պարզվել է տեսախցիկների առկայությունը, որոնցից ստացված կադրերը առգրավվել և բռնագրավվել են»,- ասել է քննիչը:

Նա նշել է, որ վիրավորի վիճակը կայուն ծանր է և դեռ  ի վիճակի չէ ցուցմունք տալու:

 
 
1/3084
bottom of page