top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՔՊ-ՈՒՄ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՐԵԼ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 10
  • 1 min read
ree

ՔՊ վարչության արդյունքները շարունակում են քննարկվել իշխող թիմում, ասում են՝ երդվյալ ՔՊ-ականները հատկապես ծանր են տարել Արմեն Խաչատրյանի հաղթանակը, նոր վարչության անդամ դառնալը։



Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին երկար ժամանակ ոստիկանության բարձր պաշտոններ է զբաղեցրել, այլ կերպ ասած՝ նախկին կրոնափոխներից է, բայց, փաստորեն, այսօր դառնում է ՔՊ ղեկավար կազմի ներկայացուցիչ։


Մեզ պատմեցին, որ այդ փաստը հատկապես ցավագին են ընդունել մարզի ՔՊ-ականները, Մարինա Ղազարյանը, Դավիթ Դանիելյանը եւ այլք, անգամ մեղմորեն Խաչատրյանին զգուշացրել են, որ մարզի վերաբերյալ կարեւոր որոշումներ ընդունելուց առաջ ոչ թե իր կարծիքն է որոշիչ դառնալու, այլ՝ բոլոր կուսակցականների։ Ի դեպ, օրերս տեղի է ունեցել Խաչատրյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան։





 
 
1/2519
bottom of page