«Արդար պատիժ է կրելու իշխանափոխությունից հետո»․ Մենուա Սողոմոնյան
Jul 21, 2025
1 min read

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական ագիտպրոպի բաժնի վարիչ հիշեցնող այս կինը, որը, ցավոք, ղեկավարում է Հակոբ Կոջոյանի անունը կրող արվեստի դպրոցը, թքած ունի, որ իր հանրային խոսքով մասնակից է դառնում քաղաքացիական բախումների հրահրման, կրոնական ազատության սկզբունքի ոտնահարման կոլեկտիվ գործողությունների, ինչի համար արդար պատիժ է կրելու իշխանափոխությունից հետո։ Հիմա ձայնը տաք տեղից է գալիս։ Բայց թող հիշի, որ ամեն բան, որ սկիզբ ունի, ավարտ էլ է ունենում»։




















