Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել ՄՍԾ տարածքային մի կենտրոնում․ ձերբակալվածներ կան
- Sep 12, 2025
- 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության` Թալինի տարածքային կենտրոնում։
MediaHub-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է լուրը:
Կան ձերբակալվածներ։ «Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնել է կառույցը:




















