top of page

«Սա արդեն Հատուկ ռազմական գործողություն չէ՝ պատերազմ է, որից Ռուսաստանը պարտավոր է հաղթանակած դուրս գալ». Պեսկով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 24
  • 1 min read
ree

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմն այժմ իր ամենասուր փուլում է, և Ռուսաստանը պարտավոր է դրանից հաղթանակած դուրս գալ՝ «հանուն մեր երեխաների, թոռների և ապագայի»։



«Պատերազմ է ընթանում։ Հատուկ ռազմական գործողությունը մի բան է, իսկ այն, ինչ կատարվում է մեր շուրջը, դա արդեն պատերազմ է»,- ասել է Պեսկովը։



Խոսելով Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարների մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը առանց նախապատրաստության կլինի «անհաջող PR ակցիա»։ Նա հիշեցրել է, որ Կիևը որպես բանակցությունների վայր առաջարկել է Ավստրիան և Շվեյցարիան, սակայն Մոսկվան այդ երկրները չի համարում չեզոք։



Խոսելով Ռուսաստանի տնտեսության մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այն մեծ մասամբ վերակառուցվել է ռազմաճակատի կարիքների համար, բոլոր սոցիալական պարտավորությունները կատարվում են, իսկ բյուջեն հավասարակշռված է։ Պեսկովը ընդունել է խնդիրների առկայությունը, որոնք սրվել են պատժամիջոցների պատճառով, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է մակրոտնտեսական կայունությունը։



Նրա խոսքով՝ Մոսկվան հաջողությամբ էներգառեսուրսները վերաուղղորդում է դեպի արևելյան շուկաներ, այն պայմաններում, երբ Եվրոպան դադարում է Ռուսաստանի համար լինել «առաջնային շուկա»։



Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է եվրոպական անվտանգության անքակտելի մասը, և ընդգծել է. «Չի կարելի Եվրոպայի անվտանգությամբ զբաղվել ի վնաս Ռուսաստանի անվտանգության»։

 
 
1/2519
bottom of page