top of page

Թող գան, տանեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 25
  • 1 min read
ree

Անկախությունից ի վեր Հայաստանում հերթական աննախադեպ խայտառակությունը տեղի ունեցավ․ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերից մեկին՝ Բագրատ Գալստանյանին, ԱԱԾ-ն բերման ենթարկեց ու տարավ Քննչական կոմիտե։ Նրա հետ բերման ենթարկեց նաև սարկավագներից մեկին՝ Հրայր սարկավագ Հակոբյանին։

«Այո՛, սա աննախադեպ երևույթ է, բայց ի՞նչ կարող է անել եկեղեցին։ Մենք էլ գնանք իշխանությա՞նը ձերբակալենք»,- MediaHub-ի հետ զրույցում Բագրատ Գալստանյանի բերման ենթարկվելու մասին հարցին այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը դեռ 2020-ին է հատել բոլոր կարմիր գծերը, և ինքն այդ ամենի մասին դեռ 5 տարի առաջ է խոսել։

«Ի՞նչ ասեմ, աննախադեպ բան է, բայց եկեղեցին որևէ քայլ չի կարող անել»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ինքն էլ է իշխանության թիրախում, Միքայել Աջապահյանն արձագանքեց՝ թող գան, տանեն։«Սիրով, սիրով, թող գան, տանեն, տեսնեմ՝ ինչ կարող են անել»,- նշեց նա։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք այս փուլում եկեղեցին լուռ հետևողի դերում է լինելու, Միքայել սրբազանը պատասխանեց՝ այո։

Նարե Գնունի

 
 
1/2548
bottom of page