top of page

Նորամարգ գյուղում մեքենաներ են բախվել․ կա տուժած

  • May 10, 2025
  • 1 min read

Արարարատի մարզի Նորամարգ գյուղում բախվել են բեռնատարներ, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Նշվում է, որ ՃՏՊ– մասին ահազանգը Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է մայիսի 10-ին, ժամը 13:20-ին։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


«Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարները. «GAZelle» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։




Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 
 
1/2856
bottom of page