Խեղճ Նիկոլ՝ մի կողմից Ալիևը չի ստորագրում, մյուս կողմից՝ ՀՀ ԱԺ պատգամավորները
- Elen Hovsepyan
- May 3
- 2 min read
Ուրիշ ինչ ասես․ Փաշինյանը «խաղաղության բարաթի» կետերը ալիևի ուզածով հարմարեցրեց, բայց ալիևն էլի չի ստորագրում։ Ինչու ստորագրել ու ազատվել կթան կովից։ Թեպետ՝ ալիևի համար ստորագրել, հետո դրանից հրաժարվելը ու բանավոր պահանջներ ներկայացնելը Փաշինյանի պարագայում խնդիր չի էլ եղել, սակայն ինչո՞ւ ավել ձեռնաշարժություն անել։ Ասենք ու չստորագրեց «խաղաղության բարաթը», հո Փաշինյանը կռիվ չի՞ սկսելու, չէ՞։Երկու օր է քաղաքական դաշտն ու սոցցանցերը տժժում են, բժժում են ու բզբզում են․ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին անհատական, նույն տեքստով առաջարկ նամակ են հանձնել, հիշեցնելով փաշինյանյան կառավարության ընտրական խոստումները ու դրանց լրիվ հակառակ գործունեության արդյունքը ու Սահմանադրական իրավունքը՝ նման կառավարության ղեկավարին անվստահության հայտնելու։Ամենասպասելի «պատասխանը» Արսեն Թորոսյանինն էր՝ մահվան նախարարը, իսկ այժմյան՝ այլ ազգերի ներգաղթը Հայաստան երազող քպիչը պատռեց նամակ-դիմումը, մոռանալով, որ որպես պատգամավոր գրավոր պիտի պատասխանի։ Կյանքերի, առողջության հետ խաղացողի համար նամակով խաղալն ինչ է որ, չէ՞։Ամենաանսպասելի պատասխանը «Հայաստան» դաշինքինն էր. Եթե դաշինքը գտնում է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու թղթի վրա ստորագրություն դնելու համար մարդիկ էլի պիտի հավաքվեն ու էլի տուն ուղարկվեն, որովհետև, ասենք, այս անգամ էլ կարող է գրիչը չգրե՞ց... ինչու՞։Ստորագրեք, էլի։ Այդ ինչ հայտարարություն էր, թե՝ մեր դեմ է, թե՝ չստացվելու դեպքում պատասխանատվությունը ձեր վրա է, թե՝ մի քանի քպ ստորագրող պատգամավոր բերեք, նոր ստորագրենք։Նախ՝ պատասխանատվությունը ու՝ շատ մեծ, ձերն է այն օրվանից, երբ նիկոլի՝ սարսափելի արցախյան պարտությունից հետո նրա հետ գնացիք ընտրությունների ու լեգիտիմացրեցիք վարչապետ դառնալը։ Դրանից հետո ինչ եղավ՝ բոլոր քաղաքական ընդդիմադիրներիդ պատասխանատվությունն է։Ձեր պատասխանատվությունն է, որ քանի անգամ հուժկու թափ առած ժողովրդական ընդվզումը մարեցրիք ու անարդյունք դարձրեցիք։ Թեկուզ միայն դրա համար պիտի ստորագրեք։Բոլորդ։ Թեպետ՝ «Պատիվ ունեմը» դեռ ոչինչ չի հայտարարել։ Կարող եք և չհայտարարել, ուղղակի՝ ստորագրել։Հիմա մնացած քպ-ն։
Եթե այս ամենն այսքան տխուր չլիներ, սարկազմով կգրեի՝ ստորագրեք քպ նիկոլի իրպինչմենտի թղթերը, մեկ է, դրանք ոնց որ թե ձեր դեմ չեն։Իսկ այսպես՝ հասկանում ենք, որ էլի չորս քարի արանքն ենք մնացել։Անահիտ Ոսկանյան