top of page

RAF. Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակը՝ 11:0

  • Jul 12
  • 1 min read

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) Թբիլիսիում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter (RAF) մրցաշարում վստահ հաղթանակ տարավ ղազախ Կուատ Խամիտովի նկատմամբ։

Արման Ծառուկյանը հաղթեց 11:0 հաշվով։

Հուլիսի 18-ին Միլուոկիում (ԱՄՆ) Արման Ծառուկյանը RAF-ի հաջորդ մրցաշարում կմրցի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգթոնի հետ։

 
 
1/3014
bottom of page