top of page

Եղանակը Հայաստանում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 17, 2024
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 18-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ, կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +25+27։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝  +5+9, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+18, 

Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +13+16,

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +16+19,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+25,

Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28, 

Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+28, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +20+24,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+17։

1/2551
bottom of page