Պուտինը պատրաստ է լիակատար զինադադարի՝ Դոնեցկի մարզից Ուկրաինայի դուրս գալու դիմաց. Wall Street Journal
- Elen Hovsepyan

- Aug 9
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆին հայտարարել է, որ կհամաձայնի լիակատար զինադադարի, եթե Ուկրաինան իր զորքերը դուրս բերի ամբողջ արևելյան Դոնեցկի մարզից, գրում է Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման աղբյուրների՝ Պուտինը Թրամփի վարչակազմին Ուկրաինայում զինադադարի արմատական առաջարկ է ներկայացրել՝ մասնավորապես, պահանջելով, որ Կիևը զգալի տարածքային զիջումներ անի, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների դադարեցման դիմաց իր իրավունքների համաշխարհային ճանաչման առաջմղում: ։
Պարբերականը գրում է, որ խոսքը Դոնեցկի մարզի մասին է։ Այս դեպքում Ռուսաստանը կվերահսկի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, ինչպես նաև Ղրիմի թերակղզին, որը նա բռնակցել է 2014 թվականին և ցանկանում է, որ այն ճանաչվի որպես ինքնիշխան ռուսական տարածք։
Ինքը՝ Ուիթքոֆը, եվրոպացի պաշտոնյաների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ռուսական առաջարկը ներառում է երկու փուլ։
Առաջին փուլը նախատեսում է Ուկրաինայի դուրսբերում Դոնեցկի մարզից և առաջնագծի սառեցում։ Դրան կհաջորդի երկրորդ փուլը, որի ընթացքում Պուտինը և Թրամփը կհամաձայնեցնեն վերջնական խաղաղության ծրագիրը, որը հետո կհամաձայնեցվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Չորեքշաբթի Թրամփի հետ զրուցած ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ Կիևը սկզբունքորեն չի մերժում որևէ առաջարկ, սակայն հրադադարը կլիներ ցանկացած հետագա քայլի նախապայման։
Առաջարկի շրջանակում, ըստ աղբյուրների, Ռուսաստանի նախագահը խոստացել է, որ իր կառավարությունը կընդունի օրենք, որով կպարտավորվի չհարձակվել Ուկրաինայի կամ Եվրոպայի վրա։




















