Երբ Թրամփը միացավ գործընթացին, մենք հայտնեցինք, որ միայն Հայաստանի կողմից տրամադրվող երաշխիքները բավարար չեն․ Ալիև

Այս գրեթե հինգ տարվա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել մեր պահանջներին կամ օրինական խնդրանքներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսպիսով, երբ նախագահ Թրամփը և նրա թիմը ներգրավվեցին այս գործընթացում և ցանկացան օգնել այն առաջ տանել, մենք նրանց փոխանցեցինք հետևյալը. «Որպեսզի Զանգեզուրի միջանցքը գործի, և որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան անվտանգ անցնել այս քառասուն կիլոմետրից ավելի երկարությամբ երթուղով, պետք է լինեն հուսալի անվտանգության երաշխիքներ, միջազգային անվտանգության երաշխիքներ: Միայն Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի»:
«Թրամփի վարչակազմը լուրջ է ընդունել մեր օրինական մտահոգությունները։ Այսպիսով, ծնվել է TRIPP-ը կամ «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այժմ, երբ նախագահ Թրամփը իր անունը տվել է Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում», - ասել է նա, հաղորդում են տեղական լրատվամիջոցների։




















