top of page

Այս երկու կուսակցությունների ներկայացուցիչները ցույց են տալիս, որ հետևողական քաղաքականություն են վարելու կոնֆլիկտի շարունակության տրամաբանությամբ. Ղազարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 20
  • 1 min read
ree

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ ասում է, որ իշխանության գալու կամ իշխանության մաս կազմելու դեպքում իրենք ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ խաղաղության համաձայնագիրը։ 


ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասում է, որ իրենց իշխանության գալու կամ իշխանության մաս կազմելու դեպքում ՀՐԱԺԱՐՎԵԼՈւ ԵՆ Խաղաղության համաձայնագրից։ 


Տարբեր հիմնավորումներով, բայց այս երկու կուսակցությունների ներկայացուցիչները ցույց են տալիս, որ հետևողական քաղաքականություն են վարելու կոնֆլիկտի շարունակության տրամաբանությամբ։ 


Ես ողջունում եմ Արմեն Աշոտյանի և Իշխան Սաղաթելյանի՝ սեփական դիրքորոշումները ուղիղ ասելու որոշումը։ Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը, թե ի՛նչ են պատրաստվում անել․ շարժվելու են դեպի խաղաղությո՞ւն, թե՞ շարունակելու են կոնֆլիկտի տրամաբանությունը։ 


Առանց այլևայլլության՝ «այո, բայց ոչ», «եթե, բայց սակայն» և նմանատիպ ձևակերպումները պետք է դուրս թողնվեն քաղաքական դաշտից, և Հայաստանի ընտրողները պետք է հնարավորություն ունենան կոնկրետության մեջ ընտրություն կատարելու, առաջիկայում յուրաքանչյուր մարդ առանձին վերցրած իր ապագայի վերաբերյալ անհատական որոշում կայացնելու հնարավորություն պետք է ունենա․ ա՛յս անգամ այդ որոշումը կայացնելու է ժողովուրդը։

 
 
1/2482
bottom of page