top of page

AMIO ERA-ի մասնակցության դիմում-հայտերն արդեն ընդունվում են:

Սիրելի’ ուսանող, AMIO ERA-ի մասնակցության դիմում-հայտերն արդեն ընդունվում են:


Եթե դեռ ծանոթ չես նախագծին, ապա պետք է իմանաս, որ AMIO ERA-ն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակում մինչև 25 ուսանող համալսարանական 1 ուսումնական տարվա համար կստանա վարձավճար:


Նախագծի շահառու կարող են դառնալ առաջինից երրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր փոխադրվելու են երկրորդից մինչև չորրորդ կուրս:

AMIO ERA նախագծին կարող են դիմել հետևյալ համալսարանների ուսանողները.


Հայաստանում ֆրանսիական համալսարան,

Հայ-ռուսական համալսարան,

Երևանի պետական համալսարան,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,

Հայաստանի ազգային ագրարային համալսարան,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան,

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։


Քո առաջին քայլն այս դիմում-հայտի լրացումն է։ Ի դեպ, բացում ենք գաղտնիքը. մենք առանձնապես կարևորելու ենք մոտիվացիոն նամակը, որի վերաբերյալ նույնպես հավելյալ տեղեկություն կտրամադրենք: Հայտին հաջորդելու են անհատական հարցազրույցը և թիմային աշխատանքը:


AMIO ERA-ին մասնակցել կարող են վերոնշյալ համալսարնների և կուրսերի բոլոր ուսանողները, սակայն ընտրության փուլում առավել նախապատվությունը տրվելու է բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով կարգավիճակում գտնվող ուսանողներին:


Նախագծին դիմելու վերջնաժամկետ՝ 29.06.2024

Դիմում-հայտը լրացնելու հղում՝ https://bit.ly/3V3zibq


Այլ մանրամասներ նույնպես կարող ես գտնել amioera.am կայքում:

1/1866
bottom of page