top of page

Մեր օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա. հետևեք զարգացումներին. Անդրանիկ Քոչարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 10, 2024
  • 1 min read
ree

ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ոչ, մեր օրակարգում այդպիսի հարց չկա, դա «Բագրատ Brothers»-ի օրակարգում է, որը մեր օրակարգի հետ չի համընկնում, ընդհանրապես, տվյալ հոգևորականի մոտ քաղաքական օրակարգը բացակայում է»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ արտահեթր նիստ կարող է օրենքի ուժով գումարվել եկող երկուշաբթի, եթե ՔՊ-ն այսօր համաձայնություն չտա, այդ դեպքում էլ կտապալե՞ն՝ Քոչարյանն արձագանքեց. «Հետևեք զարգացումներին, ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում»։

Նշենք, որ  «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝  հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

1/2467
bottom of page