top of page

ԱՄՆ-ում դեկտեմբերին կանցկացնենք լայն մասշտաբով բիզնես կամուրջ. մեր ընկերությունների պոտենցիալը մեծ է. Մարիամ Մանուկյան

2015-ից մինչ օրս 500 եւ ավելի հայկական ընկերություն է մասնակցել հայ-ամերիկյան բիզնես կամուրջ ծրագրերին եւ 73 տոկոս աճ է գրանցվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մ արիամ Մանուկյանը:

«Դա նշանակում է, որ արտադրող ընկերությունները, որոնք մասնակցություն են ունեցել այդ ծրագրերին, կարողացել են արտահանել իրենց արտադրանքը եւ այժմ կարողանում են ներկայացված լինել այդ շուկաներում՝ ինչպես տեղական հայկական ցանցերում, այնպես էլ ամերիկյան հայտնի խանութ-ցանցերում:

Մենք փոխհատուցում ենք մասնակցության ծախսերը մասնակի, անշուշտ, զգալի գումար է կազմում ամբողջ ծրագրի իրականացումը»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է հիմնականում արտահանվում ԱՄՆ, Մարիամ Մանուկյանը պատասխանեց. «Այստեղ ոչ միայն արտադրող, այլեւ ծառայություններ մատուցող ընկերությունների մասին է խոսքը, որոնք, օրինակ, IT ոլորտում են գործում, կամ այլընտրանքային էներգիայի ոլորտում, կամ ինովացիոն գործառույթներ են իրականացնում մարկետինգային ուղղություններով: Հաշվի առնելով Հայաստանի աշխատուժի պայմանները ԱՄՆ-ի համեմատությամբ, նրանք կարողանում են աութսորս անել եւ ծառայություն մատուցել ամերիկյան ընկերություններին, ինչը ավելի մեծ հաջողություններ է գրանցում: Արտադրող ընկերություններից պետք է առանձնացնեմ ջրագործական ընկերությունները, շոկոլադ, պահածո արտադրող ընկերությունները, գինեգործական ոլորտը բավականին լուրջ առաջ է գնում: Մենք չենք դադարելու մեր աշխատանքները»,-ասաց նա:

Մարիամ Մանուկյանի խոսքով, այս պահին նախնական պայմանավորվածություն կա էկոնոմիկայի նախարարության հետ դեկտեմբերին անցկացնել ավելի լայն մասշտաբով բիզնես կամուրջ ԱՄՆ-ում, որտեղ նաեւ հնարավորություն կունենանք ամերիկյան ներդրողներին ներկայացնել Հայաստանի ներդւոմային ներուժն ու հնարավորությունները, համագործակցության ներուժը:

«Հայ տնտեսվարողներն ունեն լայն ներուժ, բայց ոչ այդքան մեծ հնարավորություն համագործակցելու եւ ծավալը մեծացնելու:

Օրինակ «Կոսկո» խանութների ցանցը ահռելի մեծ քանակություն է առաջարկում պայմանագիր կնքելու պարագայում, բայց հայ տնտեսվարողները չեն կարող դա կյանքի կոչել, որովհետեւ ծավալային եւ որակական բոլոր պայմանները չեն կարող իրականացնել: Եթե մենք ունենանք եռակողմ համագործակցություն, այդ թվում նաեւ ամերիկյան ներդրողները, որոնք կֆինանսավորեն այդ ընկերությունը մեծացնելու, զարգացնելու ուղղությամբ, անշուշտ նրանք կունենան եկամտային մեծ հնարավորություններ:

Այստեղ սահմանափակումներ կան: Կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք տարեկան առնվազն 50 մլն դրամի շրջանառություն ունեն, որոնք 3 տարվա բիզնես գործունեություն են իրականացնում»,- ընդգծեց նա:

Comments


1/1770
bottom of page