top of page

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը վայր է դնում ավագանու անդամի մանդատը

Oct 28, 2025
1 min read

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից, գրում է News.am-ը։

Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի գործով կալանավորվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության երկու այլ անդամներ։ Գևորգ Ղուկասյանը նրանցից մեկն է։

 
 
1/3084
bottom of page